‘Առաջարկում ենք Հայրիկյանի առողջական վիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել’

781

Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբն արդեն դիմում է ուղարկել Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, բայց նաև պահանջել է, որ ցանկացած պահի իրավունք ունենա ետ վերցնել դիմումը:

«ՉԻ» — Պարույր Հայրիկյանի վերքը ցավում է, և ճիշտ կլինի, որ առողջապահության նախարարությունը կես ժամը մեկ հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ ու ներկայացնի հիվանդի վիճակը: Որպեսզի մյուս թեկնածուներն էլ իմանան՝ շարունակո՞ւմ են քարոզարշավը, թե՞ «տոռմուզ են տալիս»: Թե չէ մի տեսակ երիցուկի թերթիկներ պոկելու պես բան է ստացվում՝ «կհետաձգի-չի հետաձգի, կհետաձգի-չի հետաձգի»:

Կա նաև այլ տարբերակ: Քանի որ Պարույր Հայրիկյանը ձգտում է Հայաստանը դարձնել կատարյալ ժողովրդավարության երկիր, առաջարկում ենք նրա առողջական վիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ «ցավո՞ւմ է, թե չի ցավում» հարցով: Կամ էլ՝ առաջարկում ենք ստեղծել նախագահին կից հատուկ հանձնաժողով, որն էլ կպարզի՝ շա՞տ է ցավում Պարույր Հայրիկյանի վերքը, թե՞քիչ: Հանձնաժողովում, ի դեպ, կարելի է ընդգրկել նաև պրն Հայրիկյանին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով»: 

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյին իր սխալներն են հիշեցնում’