‘Առաջարկում են Արցախում հարկային համաներում հայտարարել’

755

2000-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող «դրամի լողացող կուրսի» քաղաքականության պատճառով բազմաթիվ վարկառուներ, ովքեր վարկը վերցրել էին արտարժույթով, հայտնվեցին պարտքերի լրացուցիչ բեռի տակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական ակտիվության նվազումը ծանր ազդեցություն ունեցավ նաեւ արցախյան տնտեսվարողների վրա: Այժմ, այս տնտեսվարողներից շատերը ստիպված են ժամանակ ծախսել դատարաններում, որտեղ բանկերը եւ Արցախի ԿԱ հարկային պետական ծառայությունը «հաղթանակներե են տոնումª առգրավելով պարտապանների գույքը եւ միջոցները: Ձեռնարկությունների բազմաթիվ բանկային հաշիվներ մնում են կալանավորված հարկայինի կողմից:Այս միտումը զգալիորեն վնասելու է գործարար աշխարհին, հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որի շատ ներկայացուցիչներ հայտնվել են եւ հայտնվելու են ոչնչացման հեռանկարի առջեւ: Այս միտումից խուսափելու եւ տնտեսվարողներին աջակցելու նպատակով «Ազգային վերածնունդ» կուսակցությունն Արցախի կառավարությանը կոչ է անում իրականացնել հարկային համաներում, ներել առկա հարկային տույժերն ու տուգանքները եւ չվճարած հարկերի համար ողջամիտ ժամանակահատվածով մարման ժամանակացույց մշակել»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է նկատվում’