‘
Ուկրաինայի ղեկավարության անվտանգության համար պատասխանատու պետական պահպանության վարչության ղեկավարը՝ պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյն առաջարկել է ամերիկյան ձևով անվանափոխել գերատեսչությունը և կոչել Գաղտնի ծառայություն: Այդ մասին նա գրառում է կատարել Facebook-ում:
«Ուկրաինայում մեկնարկած «ապակոմունիստականացման» շրջանակներում տեղի կլինի անվանափոխել այս գերատեսչությունը: Չէ՞ որ հենց միայն «պետպահպանություն» անվանումը մեզ ժառանգվել է ՊԱԿ-ի 9-րդ վարչությունից»,- գրել է Գելետեյը: Բացի այդ, նրա խոսքով՝ «պահպանություն» («охранка») բառն անգամ «Կրեմլում ասոցացվում է կայսերական անցյալով ռուս հաճելի «սպեցսլուժբիստների» հետ: Ընթացիկ փոփոխությունների շրջանակներում նպատակահարմար եմ համարում օգտագործել մեր ամերիկացի գործընկերների օգտագործած անվանումը, որն ավելի է համապատասխանում մեր գործունեությանը՝ Գաղտնի ծառայություն: Ի դեպ, ԱՄՆ Գաղտնի ծառայության դրոշը չափազանց «ուկրաինական» տեսք ունի»,- հայտարարել է Գելետեյը:
Ուկրաինայի պետական պահպանության վարչությունը ստեղծվել է 1992 թ., այն չի մտնում ոչ ՈՒԱԾ-ի, ոչ էլ ՆԳՆ-ի կազմի մեջ, այլ ուղղակիորեն ենթակա է Ուկրաինայի նախագահին և Գերագույն ռադային:
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ենթարկվում է ներքին անվտանգության նախարարությանը, այն զբաղվում է պետության առաջին դեմքերի, այդ թվում՝ նախագահի պահպանությամբ: Բացի այդ՝ դաշնային գործակալության պարտականությունների մեջ է մտնում կանխարգելել ամերիկյան արժույթի և արժեթղթերի կեղծումը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘