‘Առաջիկա ամիսներին ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի’

1161

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ մինչեւ հուլիս ամիսը Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի: «Կթվայնացվեն ոչ միայն հեռուստաալիքները, այլ նաեւ ամբողջ եթերը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մկրտչյանը: Այնուամենայնիվ, նա չբացառեց, որ այս գործընթացը կարող է նաեւ հետաձգվել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը իր հերթին նշեց, թե թվայնացման հետեւանքով հնարավոր է, որ փակման եզրին կանգնեն թվով 14 հեռուստաընկերություններ: Նա հավելեց, որ չի լուծվել նաեւ անապահով ընտանիքների հարցը, քանի որ ապակոդավորող սարքերի գինը սկսվում է 8000 դրամից: Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Մկրտչյանը ընդգծեց, որ հնարավարության սահմաններում սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին նշված սարքերը պետության կողմից կտրվեն անվճար: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության հերթական նիստը՝ վաղը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսին «ոչնչացնում եք», որ ի՞նչ անեք’