‘Առաջիկա ժամերի ընթացքում «Արսենալ»-ը նոր տրանսֆեր կիրականացնի’

1224

«Բեշիկթաշ»-ի կենտրոնական պաշտպան Դոմագոյ Վիդան առաջիկա ժամերի ընթացքում կդառնա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Turkish-Football-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբի նախագահ Ֆիրկետ Օրմանը ժամանել է Լոնդոն, որպեսզի ավարտի խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը:

Հաղորդվում է, որ «զինագործներ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարեն 15 մլն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ, Վիդան խոստովանել էր, որ ցանկանում է տեղափոխվել Անգլիա ու իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում:

Նախորդ հոդվածը‘Փաշինյան-Նազարբաև հեռախոսազրույց ‘
Հաջորդ հոդվածը‘Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա». կատալոնացիներն այլ տրանսֆերային թիրախ ունեն’