‘Առաջինները՝ Կատալոնիայից հետո. Հանրաքվեներ Իտալիայում’

2553

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի հյուսիսում Վենետիկը և Լոմբարդիան հանրաքվեներ են անցկացնում՝ այդ շրջաններին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու հարցով:

Իտալիայից անջատվելու մասին առայժմ խոսք չկա, սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ:

Վենետիկում (Վենետո շրջանում) և Լոմբարդիայում իշխանության ղեկին «Հյուսիսի լիգայի» ներկայացուցիչներ են կանգնած: «Հյուսիսի լիգան» աջակողմյան կուսակցություն է, որը 1990-ականների կեսերին հանդես էր գալիս Իտալիայի հյուսիսային շրջանները երկրի կազմից դուրս բերելու և Միլան մայրաքաղաքով ինքնուրույն Պադանիա պետություն ստեղծելու օգտին:

Այժմ կուսակցությունը մեղմել է իր հռետորաբանությունը և միայն Իտալիան դաշնային հանրապետություն դարձնելու պահանջ է ներկայացնում: Միևնույն ժամանակ՝ «Հյուսիսի լիգան» պաշտպանում է Կատալոնիան Իսպանիայից դուրս բերելու կողմնակիցներին:

Երբ հանրաքվեն նախապատրաստական փուլում էր, Վենետիկի իշխանություններն ուզում էին հարցն այնպես ձևակերպել, որ խոսքը վերաբերեր ոչ միայն ինքնավարությանը, այլև Իտալիայից անկախանալու հնարավորությանը, բայց երկրի Սահմանադրական դատարանը նման հանրաքվեն անընդունելի կճանաչեր, ուստի քաղաքական գործիչները որոշեցին ավելի խորամանկ վարվել և հանրաքվե անցկացնել միայն ինքնավարության հարցով:

Իտալիայի Սահմանադրության 116 հոդվածի համաձայն՝ շրջանները Հռոմից կարող են ավելի լայն ինքնավարություն պահանջել, ուստի հանրաքվեն օրինական է համարվում;

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը տուգանվել է հարկերի վճարումից խուսափելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայնկեսը նոր կանոններ է սահմանել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար’