Ռուսաստանում ստեղծված՝ աշխարհում ամենահեռահար СВЛК «Սումրակ» հրացանն առաջին անգամ կիրառվել է Ուկրաինայի պատերազմում, մասնավորապես՝ դիպուկահարներն այն կիրառել են Խարկովի և Կիևի մատույցներում, ТАСС-ին հաղորդել է ուժային կառույցների աղբյուրը։
«Ռուսաստանյան հատուկ ստորաբաժանումները Ուկրաինայում ռազմական գործողության գոտում առաջին անգամ օգտագործել են գերհեռահար СВЛК- 14С հրացանը։ Մասնավորապես՝ այն կիրառել են դիպուկահարները Խարկովի և Կիևի մատույցներում, սակայն բավական հազվադեպ, քանի որ նորմալ աշխատելու համար տեղանքը չի համապատասխանել»,- նշել ՝ գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ «Սումրակի» առավելությունը հզոր փամփուշտների, մեծ տրամաչափի և հեռու տարածության վրա խոցելու բարձր ճշգրտության համադրությունն է։ «Բայց այն բավական ծանր է, բացի այդ՝ դրա փամփուշտները թանկ են և դժվար է ձեռք բերել, մանավանդ ռազմական գործողությունների պայմաններում»,- հավելել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։