‘Առաջին անգամ ՀԳՎ ղեկավար կարող է դառնալ ռազմական նավաստին’

1579

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է վարչության ղեկավարի առաջին տեղակալ, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը, որն էլ հենց համարվում է այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն: Այդ մասին հաղորդել է ռազմական գերատեսչությունում ТАСС-ի աղբյուրը:

ՀԳՎ նախկին պետը՝ Իգոր Կորոբովը, վախճանվել է 2018 թ. նոյեմբերի 21-ին, 63 տարեկանում, երկարատև ու ծանր հիվանդությունից:

Լրատվամիջոցի աղբյուրը հաղորդել է, որ «եթե Կոստյուկովը նշանակվի այդ պաշտոնում, ապա կդառնա ՀԳՎ պատմության մեջ առաջին նավաստին, որը կղեկավարի ռազմական հետախուզությունը»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը հարավային Կուրիլյան կղզիները չի անվանել «բնիկ տարածքներ»’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները’