Առաջին անգամ Ճապոնիայում կին է ծովակալի կոչում ստացել

430

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը երկրի պատմության ընթացքում առաջին անգամ որոշում է կայացրել ՌԾՈՒ ծովակալի բարձր կոչումը շնորհել կնոջ։

Ծովակալի կոչմանն է արժանացել 53-ամյա Նացուե Կոնդոն, որը մինչ այդ  ռազմածովային բարձր հրամանատարական կազմ պատրաստող ուսումնարանի ղեկավարն էր փոխծովակալի կոչումով։ Հիմա նա դառնում է Ճապոնիայի առափնյա պաշտպանության ուժերի հրամանատարը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ճապոնիայի ցամաքային և ռազմաօդային ուժերում նույնպես կանայք մինչ այժմ ոչ մի անգամ գեներալի բարձրագույն կոչում չեն ստացել։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Էրդողանը տրամադրված է ստանձնելու միջնորդի դերը ուկրաինական ճգնաժամի հարցում
Հաջորդ հոդվածըՊաղեստին․ Իսրայելն ուզում է հակամարտություն հրահրել Հորդանան գետի Արևմտյան ափին