‘Առաջին կիսաեզրափակիչը վստահվել է մեքսիկացի մրցավարին’

616

 Բրազիլիա-Գերմանիա կիսաեզրափակիչ խաղը, որը տեղի կունենա երեքշաբթի`  Բելու Оրիզոնտիի  «Մինեյրաո» մարզադաշտում, վստահվել է լատինամերիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսին: Նա հենց այն նույն մրցավարն է, որը չպատժեց Սուաեսին իտալացի ֆուտբոլիստ Կիելինիին կծելու համար:.

Նշենք, որ D խմբի երրորդ շրջափուլից հետո իտալացիները ծայրահեղ դժգոհ էին Ռոդրիգեսի մրցավարությունից:  Նրանց կարծիքով, նա ոչ միայն չի պատժել Սուարեսին ոչ ճիշտ վարքի համար, այլև դաշտից սխալ է հեռացրել իտալացի կիսապաշտպան Մարկիզիոյին, ով խախտել էր կանոնները Ռիոսի հանդեպ: Հենց այս հեռացումն էլ ի վերջո մեծ դեր ունեցավ խաղի արդյունքի վրա:

Բացի «Սկուադրա աձուրայի»՝ Ուրուգվայի ընտրանու հետ խաղից, մեքսիկական մրցավարական խումբը սպասարկել է նաև խմբային փուլի Բելգիա-Ալժիր հանդիպումը (2:1):

Հատկանշական է, որ ներկայիս աշխարհի առաջնությունն արդեն երրորդն է Մարկո Ռոդրիգեսի ցուցակում:

Ահա նա՝ Մարկո Ռոդրիգեսը

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել նախկին ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի փոխնախագահները հանդիպել են Գյումրիի կառույցի ակտիվի հետ’