‘Առաջին Հայկական Փառատոնի բացման արարողությունը Օտտավայում’

789

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը:

Ինչպես ilur.am-ին հայտնեցին ԱԳՆ մամլո ծառայությունից՝ փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրեցին փառատոնի դրոշը:

Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ: 

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են, կորուստներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակ-ցություն-2012» զորավար-ժությունները ‘