‘Առաջին նախագահը՝ խաղաղության մասին (տեսանյութ)’

2487

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որն արված է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ նրա մի քանի ելույթներից: Տեսանյութում նախագահ Տեր-Պետրոսյանը խոսում է խաղաղության մասին:

«Առաջին հերթին՝ ապահովել և պահպանել խաղաղությունը: Խաղաղություն: Երկու տարի է՝ մենք, փաստորեն, զոհ չենք տալիս, խնայում ենք մեր որդիների, զավակների կյանքը: Երկու տարվա խաղաղությունը հնարավորություն է տվել ժողովրդին մեջքը ուղղելու, լծվելու խաղաղ, ստեղծագործ աշխատանքի:

Խաղաղությունը պահպանելու համար, իհարկե, պետք է ճկուն դիվանագիտություն, իհարկե՝ պետք է հավասարակշռված դիվանագիտություն: Այստեղ մենք, ըստ էության, սխալ թույլ չենք տվել, մասնավորապես՝ 4 պետությունների հետ հարաբերությունները ես նկատի ունեմ, որոնք ճակատագրական նշանակություն ունեն մեզ համար: Դա Ռուսաստանն է, Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Եվ այս 5-6 տարիների ընթացքում մեզ հաջողվել է անել առավելագույնը: Այստեղ որևէ սխալ, ինձ թվում է, թույլ չի տրվել, և մենք առավելագույնս օգտվել ենք մեր հարաբերություններից:

Կարող եք զարմանալ, թե այդ ինչ կապ ունի Թուրքիան. նրա հետ որևէ հարաբերություն չկա: Դրա արդեն չգոյությունը արդեն նվաճում է, որովհետև մենք 5-6 տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել Թուրքիայի չեզոքությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է սիրիացի փախստականների զանգվածային արտաքսման մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘«Կարֆուրը» մինչեւ տարեվերջ կգա ու ցույց կտա՝ իրո՞ք օլիգարխներն այդքան «կռուտոյ» են’