‘«Առավոտը» պնդում է, որ «100 հազար դոլար Տիգրան Սարգսյանի դե՞մ» լուրը չի համապատասխանում թերթի դրույթներին ‘

1387

««Առավոտ» օրաթերթի հունիսի 29-ի համարում հրապարակված «100 հազար դոլար Տիգրան Սարգսյանի դե՞մ» լուրը չի համապատասխանել «Առավոտի» մասնագիտական և էթիկական վարքականոնի այն դրույթին, ըստ որի՝ «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար»։ Եվ որ առավել ցավալին է՝ այդ լուրի հասցեատեր կարող են թյուրիմացաբար ընկալվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մեր գործընկերները։ «Առավոտը» ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի համար։ Կազմակերպչական հետևություններն արված են, վարքականոնը խախտողները պատժված են»,– գրում է թերթը։

Հիշեցնենք, որ խոսքը «Առավոտ» օրաթերթի և aravot.am կայքի այն հրապարակման մասին, որտեղ ասվում է, իբր՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար: Այդ պահին հրապարակումը, որը գտնվում էր հետևյալ հասցեով հեռացված է aravot.am-ի կայքից: Լուրը ստորագրված էր՝ ««Առավոտ» օրաթերթ»:

Նշենք նաև, որ այս թեմային ֆեյսբուքում անդրադարձել է նաև «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան, որը գրել էր.

«Վարչապետի հետ կապված այս պատմությունից օգտվում են բոլորը, նույնիսկ՝ իմ գործընկերները: Նրանցից մեկը, ով ինձ գիտի քսան տարուց ավելի, ում հետ տարբեր առիթներով քննարկել եմ ինչ-որ հարցեր, վստահել, իմ մասին նյութ է գրում՝ ակնարկելով Հովիկ Աբրահամյանից փող վերցնելու մասին: Ես էդքան նրանից չեմ նեղվում, ես ավելի շատ ինձնից եմ նեղվում»: 

Նախորդ հոդվածը‘Ռասմուսեն. Քաղաքական գործիչներին գնահատում են ոչ թե նրանով, թե ինչպես են ստացել իշխանությունը, այն նրանով, թե ինչպես են այն փոխանցում’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են կարճատև տեղումներ’