‘
Նախօրեին Հայաստանի մարզերում ձյան առատ տեղումների հետևանքով հոկտեմբերի 7-ի գիշերը փակվել են որոշ ներհանրապետական ճանապարհներ, մասնավորապես՝ Երևան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում 35 ավտոմեքենաներ արգելափակվել էին ձնակույտում: Սակայն 9:45-ի տվյալներով՝ մեքենաները «ազատվել են ձնակույտի գերությունից»:
‘