Առաքել Սեմիրջյան. Սա խոցելի է դարձնում մեր արտաքին քաղաքականությունը

1194

Առաքել Սեմիրջյանը Ֆեյսբուքում գրել է.

«Փորձեմ տրամաբանական շղթա կազմելով ապացուցել, թե եկեղեցու դեմ վարվող այս քայլերը ինչ սարսափելի հետևանքներ են ունենում մեր դիվանագիտության վրա: Մեր դիվանագետները բոլոր մայրաքաղաքներում փոխանակ պաշտպանեն Հայաստանի իրական շահերը՝ ընկած են արդարանալու, թե արդյոք ՀՀ իշխանությունները եկեղեցին հալածում են, թե ոչ: Սա բացարձակապես խոցելի է դարձնում մեր արտաքին քաղաքականությունը, քանի որ հստակ չի ձևակերպված, թե այս ամենը ինչ նպատակով է արվում, ու փոխանակ մեր դիվանագետները ջանք ու եռանդ չխնայեն Բաքվում պահվող մեր ռազմագերիներին վերադարձնելու համար, ստիպված են խոսել Հայ Առաքելական եկեղեցու հավատավորների հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ինչ փաստարկներ նրանք կբերեն, միևնույն է` դիվանագիտության համար հատկացված ժամանակը սպառվում է անկապ հարցեր քննարկելով(((»։

Նախորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 60. Լեւոն Տեր-Պետրոսյան – Նախընտրական ուղերձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (21 հունվարի, 2008թ.)
Հաջորդ հոդվածըԿարպիս Փաշոյան. Եկեղեցուն ուղղափառ բա՞ռն է ավելի շատ վնաս տալիս, թե կաթողիկոսին հայհոյելը, եկեղեցին պառակտելը