‘Առեղծվածային կմախք՝ պապական նվիրապետությունում’

1716

Հռոմում Վատիկանի դիվանագիտական առաքելության՝ նվիրապետության սենյակներից մեկում վերանորոգման աշխատանքներ կատարելիս մարդկային մասունքներ են հայտնաբերվել:

Իտալական դատախազությունը քրեագիտական փորձաքննություն է անցկացնում:

Ենթադրվում է, որ մասունքները պատկանում են Էմանուելա Օռլանդիին՝ Վատիկանի մի ծառայողի դստերը, որը պապական քաղաք-պետության հպատակ էր և անհայտ կորել էր 1983 թ.՝ 15 տարեկան հասակում:

Անհետանալուց անմիջապես հետո ենթադրություններ եղան, թե նրան պատանդ են վերցրել Մեհմետ Ալի Աղաջիի կողմնակիցները, որին 1981 թ. ցմահ ազատազրկման էին դատապարտվել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձ կատարելու համար: Սակայն աղջկա անհետացման պատասխանատվությունն այդպես էլ ոչ ոք չստանձնեց, և նրա մարմինը չհայտնաբերվեց:

Էմանուելա Օռլանդիի ճակատագիրը Իտալիայի նորագույն պատմության ամենամեծ առեղծվածն էր:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Փաշինյան. ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Մերգվելաշվիլի. Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու կուրսը’