‘Առնվազն Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը մերժել են հանրաքվեն’

2060

Այսօր Լոռի, Սյունիք և Տավուշ մարզերի մի շարք համայնքներում անց են կացվել համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներ:

Ժամը 20:00-ի դրությամբ հայտնի են Դիլիջան քաղաքի ու Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հովք, Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի մասնակցության արդյունքները:

Ըստ այդմ, առնվազն Դիլիջանի եւ Հաղարծինի բնակիչները մերժել են հանրաքվեն: Հիշեցնենք, որ հանրաքվեն անցած կարելի է համարել, եթե կողմ արտահայտվածների թիվը կազմում է ընտրացուցակներում ընդգրկվածների թվի 1/3-ը: Իսկ ահա Դիլիջանում եւ Հաղարծինում այդքան մարդ անգամ չի մասնակցել քվեարկությանը: Այնպես որ, այս պահի դրությամբ, կառավարության ծրագիրը տապալել են Դիլիջանն ու Հաղարծինը:

 

2015թ.-ի մայիսի 17-ի տեղական հանրաքվեների արդյունքները                       (ժամը 20:00-ի դրությամբ)

 
 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀԱԿ ներկայացուցիչների տվյալներով

 

 

 

 

 

 

 

համայնք և տեղամաս

ընտրողների ընդհանուր թիվը

քվեարկության մասնակիցների թիվը

մասնակցության տոկոսը

հանրաքվեին դրված հարցը ընդունվելու համար «կողմ»  ձայների անհրաժեշտ նվազագույն թիվը

 

ք. Դիլիջան

14668

3736

25.5

4889

 

Աղավնավանք

267

159

59.6

89

 

Խաչարձան

275

130

47.3

92

 

Գոշ

815

296

36.3

272

 

Հովք

319

153

48.0

106

 

Հաղարծին

2950

720

24.4

983

 

Թեղուտ

1138

415

36.5

379

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ժամը 18-ի դրությամբ տեղական հանրաքվեի արդյունքները. Լոռի’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում ստեղծում են Արցախի հանրապետական կուսակցություն’