‘Առնվազն իրենք սովորելու բան ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածից ‘

2048

Սատանիկ Պսատանիկը, Facebook-ում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին հնչող կարծիքներին՝ գրում է.

«էս քանի օրը ՖԲ-ում պտտվելով` լիքը կարծիքներ եմ կարդացել, ու բացի հիացականից ու հայհոյականից, մի հատ էլ կարծիք կա՝ «հա, բայց ի՞նչ նոր բան ա ասել»։ 
Առաջին հայացքից՝ ոչ մի նոր բան էլ չկա, էն իմաստով, որ ո՞վ չգիտի, որ Սերժը սենցն ա, նենց ա, հլը մի բան էլ ավել, ու մարդկանց մեծամասնությունն էլ իրանց տան խոհանոցում ավելի լավ են քրֆում Սերժին, քան էս նյութում արել ա Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 
Բայց, հոդվածի ամենակարեւոր պահերից ա (ինձ համար) սա՝ 
«Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար»: 
Բոլոր էն մարդիկ, ովքեր տարիներով քննադատում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, բոլոր դաշնակներն ու վազգենմանուկյանները քննադատում են եսիմոր թվին արած, կամ չարած եսիմինչի համար։ Իսկ ինքը նույնիսկ էսօր չի ասում՝ երեկ սխալվել ես, ուրեմն՝ գնա, ասում է՝ պիտի գնաս, որովհետեւ վաղն ու մյուս օրն էլ ճիշտ քայլ անելու հնարավորություն չունես։ 
Ու բոլոր էն դաշնակներն ու կիսադաշնակները, կենդանացած ու կիսակենդանացած վազգենմանուկյանականները, որ առավոտից իրիկուն ասացին, թե՝ «նոր բան չկար, նոր բան չկար», առնվազն իրենք սովորելու բան ունեին»։

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 3-ին` հազվադեպ երկնային երևույթ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հաղորդագրությունը զինված հարձակման մասին’