‘Առողջապահության նախարարությունը հաստատում է սիբիրյան խոցի դեպքերը ‘

717

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Այս մասին iLur.am-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:

Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Նախորդ հոդվածը‘Վնասվածք ստացած ֆուտբոլիստի բախտը երկրորդ անգամ էլ չի բերել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատներ». Քոքոբելյանն ու Արզումանյանը կաշկանդված չեն խմբակցության որոշումներով ‘