‘Առողջապահության ոլորտում ընդհանուր եկամուտների գումարն աճել է 28,2%-ով’

877

2012 թվականի տասն ամիսների ընթացքում վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների գումարը կազմել է 20.093,3 մլն.դրամ, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.419,7 մլն. դրամով, կամ 28,2%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապաահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությունը:

«Վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 8.223,6 մլն. դրամ, կամ ընդհանուր եկամուտների 40,9%-ը, իսկ մասնավորներինը` 11.869,7 մլն. դրամ, կամ 59,1%, այն դեպքում, երբ վերջիններիս տեսակարար կշիռը վճարովի ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ընդհանուր թվի մեջ կազմում է 30,7%, իսկ պետականներինը` 69,3%»,- նշեց նախարարը:

Առողջապահության ոլորտի կազմակերպությունների աշխատողների թվաքանակի և սոցիալական ապահովության վճարների դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ Երևան քաղաքի բուժհաստատությունների աշխատողների թվաքանակը նախարդ տարվա համեմետ ավելացել 1226 հոգով, կամ 6,0%-ով, այն դեպքում, երբ ՀՀ մարզերում այդ ցուցանիշը նվազել է 1,0%-ով:

«Սա լրացուցիչ անգամ հաստատում է մարզային բուժհաստատություններում աշխատանքի մոտիվացիայի դեռևս ցածր լինելու հանգամանքը»,- ասաց Դումանյանը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն ընդունեց 2013թ. պետական բյուջեն. Վարչապետը բացատրեց, թե որն է բյուջեի առաքելությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է’