‘Առողջապահության պատասխանատուները սպասում են արձակուրդներին՝ գրիպի համաճարակը կանխարգելելու համար’

778

 iLur.am-ը ահազանգեր է ստացել, որ հանրապետության դպրոցներում է գրիպի համաճարակը վտանգավոր չափերի է հասնում, իսկ որոշ հիվանդանոցներ գերծանրաբեռնված են վարակված երեխաներով:

iLur.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության  գլխավոր մասնագետ  Լիանա Թորոսյանը նշեց, որ այսօրվա տվյալներով հանրապետությունում կան շուրջ 30 դպրոցներ, որտեղ աշակերտների բացակայությունը հատում է 5%-ի սահմանը: Նա հավաստիացրեց՝ «գրիպի համաճարակի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ դպրոցական տարիքի երեխաների շրջանում ծանր դեպքեր չեն արձանագրվել: Ըստ նրա, միջացառումները խստացվել են, սակայն չի փակվել ոչ մի ուսումնական հաստատություն:

Մասնագետը նշեց, որ նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ուսումնական գործընթացը կարող է հետաձգվել, եթե ընդհանուր բացակայությունները գերազանցեն 20%-ը, իսկ, ըստ նրա, մինչև այժմ դպրոցներից ոչ մեկում չի գրանցվել բացակայությունների 10 և ավելի տոկոս:

Լիանա Թորոսյանը ընդգծեց նաեւ, որ մարտի 18-ից նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում մեկնարկում է գարնանային մեկշաբաթյա  արձակուրդ, որն էլ «կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը»:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն՝ բանկի գովազդում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին 2-րդ. Հռոմի նորընտիր պապը անկեղծ սեր է տածում հայ ժողովրդի հանդեպ’