‘
Ինչպես տեղեկանում ենք president.am կայքից, Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորել օտարերկրյա պետությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչները, անհատ քաղաքացիները:
Սերժ Սարգսյանին մասնավորապես շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանի անունով շարունակվում են շնորհավորանքներ ստացվել:
Ինչպես նկատում է «Ժողովուրդ» թերթը, այս ցանկը մեկ ուշագրավ առանձնահատկություն ունի, բացի Սահակաշվիլուց, մյուսները համարվում են ոչ ժողովրդավար առաջնորդ, ավելին` նրանցից ոմանք բռնապետի համբավ ունեն միջազգային ասպարեզում: Փաստորեն, պետք է արձանագրել` Ս. Սարգսյանին կեղծված ընտրությունների արդյունքում ընտրվելու առթիվ առաջինը շնորհավորում են կասկածելի լեգիտիմություն կամ ոչ ժողովրդավար ղեկավարի համբավ ունեցողները: Ի դեպ, ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ դեռևս լռություն են պահում:
‘