‘Ասադը հազիվ թե ժամանի Սիրիայի հարցով Մոսկվայում կայանալիք հանդիպմանը’

1038

Մոսկվան չի սպասում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կմասնակցի հունվարին այդ երկրի իշխանությունների և ընդդիմության՝ Մոսկվայում կայանալիք բանակցություններին, քանի որ այդ հանդիպման մակարդակը դրան չի համապատասխանում, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մեր կյանքում դժվար է ինչ-որ բան բացառելը, սակայն տվյալ դեպքում, կարծում եմ, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի մակարդակին ամենևին չի համապատասխանում այդ խորհրդակցական հանդիպման ձևաչափը»,- ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ գոյություն ունեն նշանակված բանակցողներ, օրինակ՝ արտաքին գործերի նախարարը, նրա առաջին տեղակալը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ կառավարությունը քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ տրամադրելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Նիկարագուայում բախումներ են տեղի ունեցել ջրանցքի շինարարության պատճառով’