‘Ասադը հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից’

743

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և ստորագրել այն արգելելու համաձայնագիրը: Համապատասխան հայտարարությունն Ասադը արել է «Россия 24» հեռուստատեսությանը տրված հարցազրույցում:  Ընդ որում՝ նա ընդգծել է, որ նման որոշում է կայացրել ոչ թե ԱՄՆ-ի ճնշման և սպառնալիքների, այլ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: Սիրիայի նախագահի խոսքերով՝ Դամասկոսն արդեն մոտ ժամանակներս ՄԱԿ կուղարկի համապատասխան փաստաթղթերը՝ քիմիական զենքի արգելման համաձայնագրին միանալու համար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի արձանը’
Հաջորդ հոդվածը‘«Պանարմենիան փաբլիշինգ հաուսը» Անի Քոչարից խլել է «Ես Yes!» ամսագիրը’