‘Ասադը հերթական անգամ երդում է տվել Սիրիայի նախագահի պաշտոնում’

635

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետության ղեկավարի երդում է տվել նոր յոթնամյա ժամկետի համար:

Հունիսի 3-ին անցկացված նախագահական ընտրություններում, որոնց օրինակարգությունը վիճարկում են միջազգային դիտորդներն ու ընդդիմությունը, Ասադը վերընտրվել է Սիրիայի նախագահի պաշտոնում, որտեղ արդեն երեք տարի քաղաքացիական պատերազմ է ընթանում: Բաշար Ասադը նախագահի պաշտոնն զբաղեցնում է երրորդ անգամ անընդմեջ:

Ինչպես Սիրիայից հաղորդում են լրագրողները, Սահմանադրական դատարանի տվյալները, որոնց համաձայն՝ Ասադը հավաքել է ընտրողների ձայների 89 %-ը՝ 73 % մասնակցության պայմաններում՝ ուռճացված են թվում, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել միայն կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այն շրջաններում, որոնք ընդդիմության ներկայացուցիչներն անվանում են «ազատագրված», քվեարկություն տեղի չի ունեցել, քանի որ Ասադի վարչակարգի ներկայացուցիչները մուտք չունեն այդ շրջաններ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘BRICS-ի գագաթնաժողովում’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն մոսկովյան մետրոյի վթարի գործով ձերբակալել է երկու կասկածյալի’