‘Ասադը մերժել է սիրիական կարգավորման բանակցություններին մասնակցելու՝ Քերիի առաջարկը’

816

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկը՝ մասնակցելու սիրիական կարգավորման բանակցություններին: Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սիրիայի ղեկավարն ընդգծել է, թե «արտասահմանից հնչող հայտարարությունները մեզ չեն վերաբերում»: «Մենք պետք է կոնկրետ գործողությունների սպասենք, հետո միայն որոշումներ կայացնենք», -նշել է Ասադը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով, սակայն՝ Սիրիայի նախագահի մասնակցությունը բանակցություններին ի վիճակի չէ որևէ կերպ օգնել հակամարտության կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ դեռ փետրվարի վերջին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը պնդում էր, թե բանակցություններին պետք է մասնակցեն ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլև ընդդիմությունը:

Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններն անխուսափելի են: «Ի վերջո՝ մենք ստիպված ենք բանակցել Ասադի հետ»,- ասել էր պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ «Ռեալի» հարձակման եռյակը` ընդդեմ «Բարսելոնայի» եռյակի’
Հաջորդ հոդվածը‘Իռլանդիայի վարչապետը վիրավորվել է ազգային հարբեցողության վերաբերյալ ակնարկից’