‘Ասադը պատրաստ է համակործակցել ահաբեկիչների դեմ պայքարող երկրների հետ ‘

813

Դամասկոսում Ասադը հարձազրույց է տվել Բի-բի-սիի մերձարեւելյան վերլուծաբան Ջերեմի Բոուենին, որտեղ տեղեկացրել է, որ իր կառավարությունը «Իսլամական պետություն» խմբավորմանը դիմակայող, ԱՄՆ հովանու ներքո միջազգային կոալիցիայի ներկայացուցիչներից «հաղորդագրություններ է ստանում»:

Սիրիայի նախագահը բացատրել է, որ «տակտիկական բնույթ չկրող ընդհանուր տեղեկատվությունը» հասնում է Դամասկոս՝ «երրորդ երկրների միջով», որոնց թվում է նաեւ Իրաքը:

2011թ Սիրիայում ապստամբությունից հետո Բաշար Ասադի տապալման համար հանդես եկող կոալիցիայի մաս կազմող բազմաթիվ պետությունների իշխանություններ հերքում էին իրենց համագործակցությունը սիրիական ռեժիմի հետ: Սակայն այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում եւ Իրաքում վերահսկողության տակ վերցրեցին մի շարք շրջաններ, որոշ առաջնորդներ, իսլամիստների հետ ավելի արդյունավետ  պայքարի նպատակով, սկսեցին դիտարկել Ասադի հետ համագործակցության հնարավորությունը:

BBC-ի հետ հարցազրույցում Բաշար Ասադը բացառել է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային Սիրիայի ուղիղ մասնակցության տարբերակը: «Մենք չենք ցանկանում դա անել, քանի որ չենք կարող մեկ միության մեջ լինել ահաբեկչությանը աջակցող պետությունների հետ»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:

Ինչպես նշել է Ասադի հետ զրուցած լրագրող Ջերեմի Բոուենը, այսօր Դամասկոսում, սովորաբար, «ահաբեկիչներ» են անվանում ինչպես ջիհադիստներին, այնպես էլ ավելի զուսպ ընդդիմությանը:

Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահը ընդգծել է, որ դեմ չէ համագործակցել այլ երկրների հետ՝ միասնական պայքարի նպատակով: Նրա խոսքով՝ Սիրիան ուղիղ բանակցություններ չի տանի ԱՄՆ-ի հետ: 

Հավելենք նաեւ, որ Ասադը ժխտել է Դամասկոսի կողմից արված այն հայտարարությունը, թե Սիրիան օգտագործում է արգելված տակառային ռումբեր:  Նա  «հիմար եւ անլուրջ պատմություն» է անվանել այդ տեղեկատվությունը: «Բանակը օգտագործում է փամփուշտներ, հրթիռներ եւ ռումբեր: Երբեք չեմ լսել, որ բանակը տակառներ կամ, ինչ-որ այլ տարաներ օգտագործի»,- փորձել է նույնիսկ կատակել Ասադը: «Ոչ մի զենք գոյություն չունի: Իսկ եթե խոսվում է զոհերի մասին, ապա հնարավոր չէ պատերազմել առանց զոհերի»,- ընդգծել է նա:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Բոլորդ Ըսթափվեք», քանի դեռ ազգովի «զոհված ազատամարտիկ» չենք դարձել’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը ժամանել է Կահիրե’