‘
Մոտավորապես 200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են Սիրիա՝ ապստամբների կողմում պատերազմին մասնակցելու համար: Այդ մասին, հղում անելով Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալներին՝ տեղեկացնում է Spiegel-ը: Գրահայինների մի մասն արդեն ժամանել է Սիրիա, մյուսները ճանապարհին են: Նրանց կեսից ավելին գերմանական քաղաքացիություն ունի: Գերմանիայից ժամանած իսլամիստները կմիանան Սիրիայի հյուսիսում գտնվող «գերմանական ճամբարին», որտեղ ուսուցում կանցնեն գերմաներենով, նշում է Deutsche Welle-ն:
Սիրիայի պատերազմին մասնակցելու համար եվրոպական երկրներից այդ երկիր ժամանած իսլամիստների ընդհանուր թիվը մոտավորապես հազար է: 2012 թ. վերջերի տվյալներով՝ նրանցից 120-ը ժամանել է Բելգիայից, 90-ը՝ Մեծ Բրիտանիայից, 50-ը՝ Դանիայից, 150-ը՝ Կոսովոյից: Նշվում է նաև Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասից:
Ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմը, իրավապաշտպանների գնահատականներով, խլել է առնվազն 110 հազար մարդու կյանք, փոխանցում է lenta.ru-ն:
‘