‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա’

661

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի այսօր հայտարարած համընդհանուր համաներումը կազդի ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված բոլոր անձանց վրա, բացի «ահաբեկիչներից» (այդպես են Սիրիայում անվանում ընդդիմադիր բանակի ներկայացուցիչներին), փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այսպիսով՝ Ասադի հայտարարած համաներումը կազդի քրեական հանցանքների համար դատապարտված անձանց վրա ևս: Հատկապես ծանր հանցագործությունների համար պատիժ կրող քաղաքացիները ներում կստանան պատժի ժամկետների կրճատման տեսքով:  Իսկ մահապատժի դատապարտվածները հնարավորություն կունենան պատժի այս ձևը փոխել աքսորով կամ ցմահ ազատազրկմամբ, հայտնում է РБК լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են 7 բաժնի պետեր և 2 փոխքաղաքապետեր ‘
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Պիպոյան. Բանակցությունները ռուսական կողմի հետ նոր են սկսվել ‘