‘Ասադի վարչակազմը մեղադրվել է 11 հազար գերիների մահապատժի ենթարկելու մեջ’

671

Բաշար Ասադի վարչակազմը մեղադրվել է Սիրիայի հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար գերիների զանգվածային խոշտանգումների և մահապատժի ենթարկելու մեջ, հաղորդել է The Guardian-ը:

Երեք նախկին զինվորական դատախազներ, որոնք ժամանակին ռազմական հացագործությունների քննությամբ են զբաղվել Հարավսլավիայում և Սիեռա-Լեոնեում, ուսումնասիրել են ավելի քան 55 հազար լուսանկարներ, որոնք սիրիական ուժային կառույցների աշխատակիցները նկարել են 2011-2013 թթ., և որոցում պատկերված են կալանավորների դիակներ՝ անձնական համարներով: Փորձագետները եզրակացրել են, որ դիակների մեծ մասը խոշտանգված տեսք ունի, նրանց վրա ակնհայտ երևում են ծեծի , իսկ մի քանիսի վրա էլ՝ խեղդամահ անելու նշաններ:

Թվային լուսանկարների արխիվը Սիրիայից դուրս է բերել ռազմական ոստիկանության մի նախկին աշխատակից, որը նախ անցել էր ապստամբների կողմը, ապա փախել երկրից: Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ լուսանկարների ուսումնասիրությունը նախաձեռնել է Քաթարը, որը պաշտպանում է սիրիացի ապստամբներին:

Իսկ հաշվետվության հրապարակումը, լրագրողների կարծիքով՝ հարմարեցվել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման կոնֆերանսին, որը հունվարի 22-ին կմեկնարկի շվեյցարական Մոնրյո քաղաքում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սոչիի ափերին կմոտեցնի ռազմանավեր’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին’