‘
ԱՄՆ դաշինքը չի ուզում վերջ տալ «Իսլամական պետությանը», դրա վկայությունն է ահաբեկիչներին հասցված նրա հարվածների անարդյունավետությունը: Այս մասին ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Այսպես կոչված՝ հակաահաբեկչական դաշինքը Սիրիայում և Իրաքում օրը 10 հարված է հասցնում: Այդ դաշինքի կազմում են 60 զարգացած և հարուստ պետություններ,- նշել է Ասադը:- Մինչդեռ դաշնային ուժերի համեմատ՝ սիրիական փոքր ՌՕՈՒ-ն մեկ օրում մի քանի անգամ ավելի հարված է հասցնում: Դա ակնհայտ է: Եթե անգամ դու զինվորական չես, կհասկանաս, որ դա անտրամաբանական է: Դա մատնանշում է, որ նրանց մտադրությունները լուրջ չեն»:
«Հնարավոր է՝ այդ երկրներից մի քանիսը չեն ցանականում, որ ԻՊ-ն տարածվի Սիրիայում և Իրաքում, բայց, միևնույն ժամանակ, թվում է՝ նրանք չեն էլ ուզում վերջ տալ ԻՊ-ին: Նրանք ուզում են այդ ահաբեկչական կառույցն օգտագործել այլ երկրների սպառնալու և շանտաժ անելու համար: Մենք կարող ենք պարզ ասել, որ մինչև հիմա լուրջ հակաահաբեկչական գործողություն չի էլ սկսվել»,- հավելել է Ասադը: Փոխանցում է ТАСС-ը:
‘