‘Ասադ. ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանաձևի նախագիծը չի անհանգստացնում Դամասկոսին’

808

Այսօր առավոտյան Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցազրույցը, որում նա հայտարարում է, թե Դամասկոսն անհանգստացած չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղարկված բանաձևի նախագծի առիթով, որը պատրաստել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և որով նախատեսվում է Սիրիայի քիմիական զենքի հանձնումը միջազգային վերահսկողության: «ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ջանում են հանդես գալ հաղթողի դերում Սիրիայի դեմ պատերազմում, որը նրանց երևակայական թշնամին է»,- ասել է Սիրիայի ղեկավարը: «Չինաստանը և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրական դերակատարում ունեն՝ ոչ մի պատրվակով թույլ չտալով Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսել»,- ընդգծել է նա: Ըստ Ասադի՝ քիմիական սպառազինության մեծ քանակության առկայությունը Սիրիայում բնական է: «Մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ: Կան տարածքներ, որ օկուպացված են արդեն 40 տարուց ի վեր: Ուստի Սիրիան քիմիական զենք է արտադրել տասնամյակների ընթացքում, և մեր երկրում քիմիական զենքի առկայությունը միանգամայն օրինական է»,- շեշտել է Ասադը և հավելել, որ այդ զենքը պահվում է հատուկ պայմաններում, որպեսզի այն մատչելի չլինի ահաբեկչական  և այլ կործանարար ուժերի համար, որոնք կարող են իր երկիր թափանցել այլ պետություններից: «Այդ առնչությամբ անհանգստանալու կարիք չկա: Սիրիայում քիմիական զենքը բանակի վերահսկողոթյան տակ է: Ռազմական գործողություններ սկսվելու դեպքում սիրիական բանակը կարող է մարտ մղել սովորական սպառազինությամբ»,- ասել է Ասադը, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Միշտ հավատացել և հավատալու ենք Վալերի Կարպինին’
Հաջորդ հոդվածը‘Նայրոբիում ահաբեկիչների զավթած առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել’