‘
Գանայի հավաքականի խաղացողներ Ասամոա Գյանը եւ Սալի Մունտարի Լեսոտոյում կողոպուտի զոհ են դարձել:
Մինչ ֆուտբոլիստները նախապատրատվում էին Լեսոտոյի հետ 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը, հանցագործները մտել են հյուրանոցում նրանց համարը: Արդյունքում Գյանը զրկվել է 10 հազար դոլարից, նոթբուքից, իսկ Մունտարին` 35 հազար դոլար արժողությամբ զարդերից եւ ժամացույցից:
Նշենք, որ Գանայի հավաքականը այդ խաղում 2:0 հաշվով հաղթել է Լեսոտոյին, իսկ գոլերից մեկը խփել է Ասամոա Գյանը:
‘