‘
Էկվադորը Ջուլիան Ասանժին զրկել է համացանցից:
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ WikiLeaks-ի հիմնադրի հաղորդագրությունները սոցիալական ցանցերում բազմիցս վտանգել են Կիտոյի դիվանագիտական հարաբերություններն այլ պետությունների հետ:
Վերջին կաթիլը դարձել է Twitter-ում կատարված գրառումը, որում Ասանժը Սկրիպալի գործով ՌԴ դիվանագետների արտաքսումը Մեծ Բրիտանիայից անվանել է «վատ դիվանագիտության նմուշ»:
Ավելի վաղ նա բազմիցս քննադատել է Գերմանիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալությունը:
Ընդ որում՝ դեռ 2017 թ. ավստրալացին գրավոր պարտավորություն է ստանձնել Էկվադորի կառավարության առջև՝ չտարածել քաղաքական բնույթի նման հաղորդագրություններ:
Փոխանցում է euronews-ը:
‘