‘
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պնդում է, որ Իսպանիայի իրավապահ մարմինները Կատալոնիայի անկախության հանրաքվեի մոտավորապես 700 հազար լրացված քվեաթեթիկ են խլել:
«Իսպանիայի իրավապահ ուժերի կողմից մոտավորապես 700 հազար քվեաթերթիկ է բռնագրավվել, որոնք չեն հաշվարկվել»,- ասվում է Ասանժի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, անկախության օգտին քվեարկել է բնակչության մոտավորապես 90 %-ը:
Փոխանցում է tass-ը:
‘