‘ Ասլանով. Մի շարք երկրներ շարունակում են աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ’

1092

«Թուրքական կողմը թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ արտգործնախարարի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը

Ասլանովը նշել է, որ ադրբեջանական կողմը հավատում է այդ խոստումներին և կարծում, որ այդ գիծը կշարունակվի` որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություն:

«Մենք վստահ ենք դրանում: Դժբախտաբար, մի շարք երկրներ ֆինանսավորում են այդ գործընթացը, այսինքն` շարունակում են աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Սակայն, վերադառնալով սահմանի փակման

ակունքներին և ուսումնասիրելով դրա պատճառները` տեսնում ենք, որ սահմանը կարող է բացվել բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Ցավոք, այսօր Հայաստանն իր ոչ կառուցողական քաղաքականությամբ ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում»,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ մի շարք զորամասեր ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.08 դրամ/դոլար’