‘Ասխաբաձեն՝ «Սպարտակի» ժամանակավոր ղեկավար’

1023

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ակումբի կառավարման լիազորությունները փոխանցել է գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեին: Վերջնական որոշումը կընդունվի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում, հաղորդում է ispօrt-ը:

«Սպարտակի» ղեկավարումից հրաժարված Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ ֆուտբոլի վերաբերյալ այլեւս ոչ մի մեկնաբանություն չի անի:

«Ես միայն կֆինանսավորեմ ակումբը եւ կօգնեմ, իսկ որոշումները կընդունեն այլ մարդիկ: Ինձ այլեւս պետք չէ զանգել նաեւ ֆուտբոլի մասին մեկնաբանությունների համար»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է chempiօnat-ը:

Ֆեդունը «ԼՈՒԿOՅԼ» նավթային ընկերության փոխնախագահն է, անձնական կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Սադդը» հայտարարել է Խավիի հետ 2-ամյա պայմանագիր կնքելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Վիլյա. «Չավիի մակարդակը և ցուցադրած ֆուտբոլը դարձրել են մեզ հզոր»’