‘Ասոցացման համաձայնագրի ստորագրումն առանց առեւտրի եւ տնտեսության ոլորտների՝ անհնար է ‘

1232

Հետադարձ հայացք նետելով` վստահությամբ կարելի է ասել, որ «Արևելյան գործընկերությունը» նպաստել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան`  «Արևելյան գործընկերության 4 տարի. արդյունքներ և մարտահրավերներ» խորհրդաժողովում:

«Դրական արդյունք է ձեռք բերվել մարդկանց շփման հնարավորության և տեղաշարժի շուրջ բանակցություններում: Ասոցացման համաձայնագրի շրջանակում համագործակցության առաջնային ուղղություներից մեկը մնում են տնտեսության և առևտրի ոլորտները, և դրա ստորագրումն առանց այդ մասի դառնում է անհնար», — նշել է եվրոպացի դիվանագետը:

Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է այնպիսի ոլորտներում համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը, ինչպես` օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում՝ Հրիստեան ընդգծել է, որ «ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությունն ավելի մեծ կարևորություն կստանա:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկովյան Բիրյուլյովոյում սպանել են Ուզբեկստանի քաղաքացու’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ինձ համար դեռևս մշուշոտ է ԵՄ հետ հետագա համագործակցությունը’