‘
Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեսար Ասպիլիկուելտան հայտարարել է, որ մտադիր չեն ընկճվել կրած ծանր պարտությունից հետո:
«Ոչինչ չես կարող անել, սա ֆուտբոլ է: Մեր խփած գոլից հետո լավ էինք խաղում: Հետո հակառակորդը սկսեց իր խաղը լավացնել, իսկ մենք ոչինչ չկարողացանք անել: Բայց մեր ողջ թիմը միսանական է և համախմբված: Մեր հավաքականն արդեն ապացուցել է, որ դժվարին պահերին ավելի քան ուժեղ է: Մենք պարտավոր ենք ուղղել մեր սխալները և առաջ գնալ»,- ֆուտբոլիստն ասել է AS-ին:
‘