Կանադացի 90-ամյա դերասան Ուիլյամ Շեթները, որը հայտնի է կապիտան Քըրքի դերակատարմամբ «Աստղային ուղի» (Star Trek) կուլտային սերիալում, տիեզերք է թռչելու իրականում։
Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Շեթները հոկտեմբերի 12-ին տիեզերք կթռչի New Shepard տիեզերանավով։
«Տիեզերքի մասին ես վաղուց եմ լսել։ Իսկ հիմա վերջապես կտեսնեմ։ Հրաշք է»,- ասել է դերասանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
Blue Origin-ի երկրորդ չվերթում, բացի Շեթներից, կլինի ևս երեք հոգի։ Եթե թռիչքը հաջող ընթանա, ապա դերասանը տիեզերքում եղած ամենատարեց մարդը կլինի։
Փոխանցում է BBC-ն։