‘Աստղեր ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից’

4632

1988-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունը դեկտեմբերի 1-ը հայտարարեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարվա դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր:  Ձեզ ենք ներկայացնում այն հայտնի անձանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ի հետևանքով:

 

 

 

Ֆրեդի Մերկուրի

«Քուին» ռոք խմբի մեներգիչ, մահացել է 1991թ. նոյեմբերի 24-ին` 45 տարեկան հասակում:

Մամուլի կողմից Ֆրեդի Մերկուրիի առողջության վերաբերյալ մի քանի հրապարակումներից հետո երաժիշտը որոշեց հանդես գալ հայտարարությամբ.

«Հաշվի առնելով այն շշուկները, որոնք շրջանառվում են մամուլում վերջին երկու շաբաթների ընթացքում՝ ես ցանկանում եմ հաստատել. իմ արյան հետազոտությունը հայտնաբերել է ՄԻԱՎ: Ես վարակված եմ ՁԻԱՀ-ով: Ես ցանկանում էի այս փաստը գաղտնի պահել, որպեսզի պահպանեմ իմ հարազատների և բարեկամների հանգստությունը, բայց եկել է ժամանակը հայտնել այդ մասին իմ ընկերներին և ամբողջ աշխարհում իմ երկրպագուներին»: Իր հայտարարության հաջորդ օրը՝  1991-ի նոյմբերի 24-ի երեկոյան ժամը 7-ին մոտ Ֆրեդի Մերկուրին մահացավ բրոնխալ թոքաբորբից.  հիվանդությունը բարդացել էր ՁԻԱՀ-ի հետևանքով:

Վլադզիու Վանենտինո Լիբերաչե  

Ամերիկացի դաշնակահար երգիչ և շոումեն, մահացել է 67 տարեկան հասակում` 1987թ.-ի փետրվարի 4-ին:

1950թ. Լիբերաչեն հաղթեց The Daily Mirror-ի դեմ դատական հայցը, որը կասկածում էր  երաժշտին միասեռական լինելու մեջ: Լիբերաչեն միասեռական էր, բայց հանրությանը ներկայանում էր որպես հետերոսեքսուալ:  1980թ. երաժիշտի առողջական վիճակը վատթարացավ՝ նա կորցրել էր քաշը և ուներ հյուծված տեսք: Նրան հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը տարածվեց մամուլով:  Լիվբերաչեի քույրը՝ Անժելինան նրան տեղափոխեց հիվանդանոց, որտեղ և հաստատվեց նրա ՁԻԱՀ-ով վարկված լինելու կասկածը:  Լիբերաչեն մահացավ 1987թ. նոյեմբերի 4-ին` սրտի անբավարությունից, որը բարդացել էր ՁԻԱՀ-ի հետևանքով:

Ռոք Հադսոն

Ամերիկացի դերասան, մահացել է 59 տարեկան հասակում` 1985թ. հոկտեմբերի 2-ին

ՁԻԱՀ-ը հայտնաբերվեց 80-ականների սկզբին,  իսկ Հադսոնը առաջին աստղն էր, ում մոտ հայտնաբերվեց այդ հիվանդությունը: 1985թ. հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դերասանի խնամակալը նկատեց, որ նրա առողջական վիճակը բարելավվել է: Սակայն նախաճաշի ժամանակ Ռոքը իրեն նորից վատ զգաց և կրկին վերադարձավ անկողին: Հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք սուրճ` Ռոքը պատասխանեց.  «Ինձ թվում է, որ ոչ»: Դա դերասանի վերջին բառերն էին, նա քնեց և մի քանի ժամ անց մահացավ:

Բժշկական եզրակացության մեջ նշվել էր սրտի և թոքերի աշխատանքի դադարում, հիվանդության սկզբնաղբյուր են համարում ՁԻԱՀ-ը:

Հովարդ Էշման

Մահացել է 40 տարեկան հասակում` 1991թ. մարտի 14-ին:

Հովարդ Էշմանը ամերիկացի հանրահայտ սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտուր է:  1990թ. «Ջհարարսը» մուլտֆիլմում հնչած նրա «Ծովի տակ» երգը արժանացավ «Օսկարի»:  Նա նաև Ուոլթ Դիսնեյի «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի երգերի հեղինակն է: 1980-ականների կեսերին նրա մոտ հայտաբերեցին ՄԻԱՎ:  Հիվանդության հետ երկար պայքարից հետո` նա մահացավ 1991թ.:

Մայլզ Դեյվիս

Մահացել է 68 տարեկան հասակում` 1991թ. սեպտեմբերի 26-ին:

Մայլզ Դեվիսին հաճախ անվանում են «ջազի սև արքայազն»: Նա 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկի համբավն ուներ և համարվում էր ջազի բազմաթիվ ուղղությունների հիմնադիր: Իր ամբողջ կարիերայի ընթացքում երգիչը թմրանյութերից կախվածություն ուներ: Նույիսկ հիվանդության՝ ՁԻԱՀ-ի առկայությունը, նրան չստիպեց դադարեցնել իր շրջագայությունները: Մահացավ իր վերջին շրջագայությունից մի քանի օր անց: 

Ջիա Կարանջի

Մահացել է 26 տարեկան հասակում` 1986թ. նոյեմբերի 26-ին:

Ջիա Կարանջին աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկն էր:  Հարստության և փառքի հասնելու հետ մեկտեղ` սկսել էր թմրանյութեր օգտագործել: 1986թ. հիվադացավ թոքաբորբով և նրա մայրը նրան տեղափոխվեց հիվանդանոց: Հետագայում պարզվեց, որ Ջիան վարակվել է ՁԻԱՀ-ով: Հիվանդությունը այնպես էր քայքայել նրա մարմինը, որ նրան հողին հանձնեցին փակ դագաղի մեջ:

Ջիան առաջին հանրահայտ կինն էր, ով մահացավ ՁԻԱՀ-ից:

Այզեկ Ազիմով

Ամերիկացի գրող, մահացել է 72 տարեկան հասակում` 1992թ. ապրիլի 6-ին:

Մոտ 500 գրքի հեղինակ է, որոնցից շատերի մոտիվներով հետագայում նկարահանվել են ֆիլմեր («200 ամյա մարդը», «Ես Ռոբոտ եմ»): Մահանալուց հետո հայտարարվել էր, որ նա մահացել է սրտի անբավարարությունից:  Հետագայում՝ նրա մահվանից 10 տարի անց նրա կինը բացահայտեց մահվան իրական պատճառը: Պարզվեց, որ 1983թ. գրողը սրտի վիրահատության էր ենթարկվել և արյան փոխներարկման պատճառով վարակվել ՁԻԱՀ-ով: Մի քանի տարի հետո նորից վիրահատության անհրաժեշտություն եղավ, ինչի ընթացքում էլ պարզվեց նրա ՁԻԱՀ-ով վարակված լինելու հանգամանքը: ՁԻԱՀ-ով վարակվելուց հետո Այզեկի մոտ սրտի և անոթների անբավարարություն առաջացավ, ինչի պատճառով էլ վերջինս մահացավ: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Կիեւից. Ցուցարարները «Բերկուտից» պաշտպանվում են եկեղեցում գիշերելով’