«Աստոն Վիլան» Կոուտինյոյի համար վճարել է 20 միլիոն եվրո

43

Անգլիական «Աստոն Վիլան» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար «Բարսելոնային» վճարել է 20 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

29-ամյա ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմի հետ։

«Աստոն Վիլան» հունվարին վարձակալել էր Կոուտինյոյին «Բարսելոնայից», որը նրա համար 2018թ․ հունվարին անգլիական «Լիվերպուլին» վճարել էր 135 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 16 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկին նոր պայմանագիր չի կնքի «Բավարիայի» հետ
Հաջորդ հոդվածըԲալթյան երկրներն անհապաղ կվավերացնեն ՆԱՏՕ մտնելու հայտերը