‘
«Կոնգրեսի համար ամենակարևորը ընտրական այս գործընթացներում միասնական ընտրակեղծիքների դեմ պայքարել է, որն էլ ամենակարևորն է հաղթանակը գրանցելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, Երևանի ավագանու ընտրություններին Կոնգրեսի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել միասնական շտաբ, ուր պետք է հավաքեն ընտախախտումների մասին հաղորդագրությունները թե նախընտրական փուլում, թե ընտրության օրը: :
Ըստ տիկին Թադեւոսյանի, արդեն իսկ իշխանությունները փորձում են ուռճացնել ընտրացուցակները: «Երևան են բերում տարբեր գյուղերի բնակիչներին ու գրանցում են երևանյան հասցեներով», — ասաց նա՝ հորդորելով պահպանել ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը առցանց տարբերակում նախագահական ընտրությունների առկա ընտրողների ցուցակը, քանի դեռ այն չի հանվել կայքից:
«Նրանք հաստատ շուտով դա կվերացնեն ու մենք կունենանք նոր ընտրողների ցուցակ: Երևանում կա 466 ընտրատեղամաս, իսկ Երեւանում ընտրողների թիվը 932 հազար է»,- նշեց Զոյա Թադևոսյանը՝ շեշտելով, որ այս թիվը պետք է ընդունենք որպես վերահսկիչ թիվ:
Նա մտահոգություն հայտնեց նաեւ, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ակնարկ է արել, որ ընտրատեղամասերը կարող են ավելանալ:
«Իսկ ինչի՞ հաշվին, արտագաղթը չի կանգնել, մարդիկ հեռանում են և այդ պարագայում էլ մենք պետք է ունենաք լրացուցիչ ընտրատեղամասեր»,- տարակուսեց Զոյա Թադևոսյանը:
‘