‘Ավագանու նիստը՝ ոստիկանական շղթայման մեջ. 2 քաղաքացի բերման է ենթարկվել (ֆոտոշարք, տեսանյութ)’

1760

Այս րոպեներին քաղաքապետարանում տեղի է ունենում ավագանու հերթական նիստը, որը, սակայն, բաց լինելով լրագրողների և հասարակության համար՝ միաժամանակ նաև փակ է: Մի քանի քաղաքացիներ փորձել են ներկա գտնվել ավագանու նիստին, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ոստիկանների կողմից քաղաքապետարանի մուտքը փակվել է: Ավելին, երկու քաղաքացիներ, որոնցից մեկը ֆոտոլրագրող Դվին Իսանյանսն է, բերման են ենթարկվել բաժին, այն բանի համար, որ փորձում էին ներս մտնել քաղաքապետարանի շենք: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու նաև տրանսպորտի թանկացումը հիմնավորող հանձնաժողովի նիստը, որը կհաստատի տրանսպորտի թանկացման նպատակահարմարությունը: 

Բերման ենթարկվածներից մյուսը ակտիվիստ Վահագն Մինասյանն է:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Կրճատեք մի երկու համերգի ֆինանսավորումը, ՄԻՊ-ին փող տվեք’
Հաջորդ հոդվածը‘Վ.Մանուկյանը հաստատում է՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալին վիրահատելու միջնորդությունն իրենք են ներկայացրել ‘