‘Ավակովի խորհրդականը Օբամային անվանել է «քաղաքական գաճաճ»’

914

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խիստ քննադատությամբ: Սպիտակ տան ղեկավարին նա անվանել է «քաղաքական գաճաճ» և հայտարարել է, որ Օբաման երբեք չի հայտնվի «ԱՄՆ այնպիսի մեծ նախագահների հետ միևնույն շարքում, ինչպիսիք են Ֆրանկլին Ռուզվելտը կամ Ռոնալդ Ռեյգանը: Կամ նույնիսկ Բիլ Քլինթոնը, որն իր մեջ ուժ և վճռականություն գտավ հրաման տալու՝ դադարեցնել արյունալի ջարդն ու ցեղասպանությունը Կոսովոյում»:
Գերաշչենկոն ամերիկյան իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանք զգալի միջոցներ են ծախսում Աֆղանստանում թալիբների և Իրաքում իսլամիստների դեմ, մինչդեռ Ուկրաինային, որը «պատերազմ է մղում Ռուսաստանի՝ շատ ավելի սարսափելի ու վտանգավոր թշնամու դեմ», շատ քիչ է հատկացնում:
«Ես արտահայտում եմ ուկրաինացի ժողովրդի մեծամասնության կարծիքը, որը համարում է, որ Օբամայի գործողությունները վայել չեն աշխարհի ամենահզոր պետության ղեկավարին, պետություն, որը Ուկրաինային ստիպել է հրաժարվել միջուկային զենքից, ստորագրել Բուդապեշտյան պայմանագիրը և պետք է երաշխավորեր մեր անվտանգությունը»:
Դեռևս ոչ Կիևից, ոչ էլ Վաշինգտոնից Գերաշչենկոյի հայտարարության պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» 30 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Դավիդ Դե Խեայի համար’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով’