‘
Իրավապահները ձերբակալել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին, հաղորդել է ՆԳՆ ղեկավարի նախկին խորհրդական, Ուկրաինայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իլյա Կիվան:
«Ես գիտեմ, որ հիմա Ալեքսանդրին դատի են տալու: Նրան ուզում են ազատազրկել, որպեսզի հնարավորություն ունենան մանիպուլյացիայի ենթարկել նախարարին»,- «112 Ուկրաինա» հեռուստատեսության եթերում հայտարարել է Կիվան:
Ավակովը հաստատել է, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն խուզարկություններ է անցկացնում իր որդու բնակարանում: Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ խուզարկություններն անցկացվում են 2014 թ. վերջին և 2015-ի սկզբին ՆԳՆ-ի և Ազգային գվարդիայի համար ուսապարկեր ձեռք բերելու գործի շրջանակներում, ինչն արվել է Ավակովի վերահսկողության տակ գտնվող ձեռնարկությունների միջոցով:
Փոխանցում է Interfax-ը:
‘