‘Ավանակը կառաջադրվի Էկվադորի նախագահական ընտրություններում (տեսանյութ)’

1017

Էկվադորում մի խումբ երիտասարդներ նախագահական ընտրություններում առաջադրել են իսկական էշի, որը նույնիսկ սեփական շտաբ ունի և 40 կամավորներից բաղկացած աշխատանքային  թիմ, հայտնում է ТСН հեռուստաալիքը:

Քաղաքական գործիչ-ավանակը  անցել է ընտրություններում գրանցվելու համար անհրաժեշտ բոլոր փուլերը՝ ներկայացնելով ինքնությունը հաստատող փաստաթղթերը, որտեղ լուսանկարված է գործնական կոստյումով և փողկապով:

Ընտրությունները վերահսկող մարմիններն առաջին փորձից չեն գրանցել Պարոն Էշի (այդպես է նշված կենդանու անունը փաստաթղթերում) թեկնածությունը: Թերևս որոշել են նախ ստուգել կենդանու մտադրությունների և ծրագրի լրջությունը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի բանակը կառավարությունից 75 հազարանոց զորահավաք է հայցել ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն «բարեւներ» է փոխանցել’