‘Ավան Առինջում կրակոցներ արձակողները ներկայացել են ոստիկանություն’

725

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մարտի 23-ի ժամը 15.07-ին Ավան Առինջի երկրորդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ արձակած անձանց: Մարտի 23-ին` ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում և շքամուտքում դեռևս չպարզված հրազենով կրակել են 1986 թ. ծնված Անուշավան Մ.-ի և 1973 թ. ծնված Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ և 5.6 մմ տրամաչափի  3 պարկուճ և 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1988 թ. ծնված Բեգլար Հ.-ն և 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին`ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների և «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով:

Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանին հայհոյելու միջադեպի առնչությամբ քննություն է ընթանում’