‘Ավարտվել է «Հարսնաքարի գործով» գրավոր նյութերի հետազոտումը’

1091

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքարի գործով» այսօրվա դատական նիստում հետազոտվել են իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»: Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հագուստը երկու վերոհիշյալ անվանումներով է հիշատակվում գործում, ինչը դատավարության մասնակիցների մոտ որոշակի կասկածների տեղիք էր տվել: Արտակ Բայադյանը, սակայն, հաստատել է, որ կարմիր զոլերով սպիտակ «մայկան» իրենն է և որ այն իր հագին է եղել դեպքի օրը:

Այս նիտում ավարտվել է գործի գրավոր նյութերի հետազոտումը, հաջորդ նիստում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը կամ քննության կառնի լրացուցիչ վկաներ հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

PanARMENIAN.Net 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Չինովնիկների պաշտոնական կամ պատվիրովի հարձակումները չեն կարող լռեցնել մեզ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը (Տեսանյութ)’