‘Ավելի «բաց ու թափանցիկ» փախուստ’

993

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է վերջերս ԶԼՄ-ների կողմից արված հրապարակումներին, որտեղ նշվում էր՝ «Մաքսային միությանն» անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, ինչը ըստ Կառավարության՝ չի համապատասխանում իրականությանը: Այս կապակցությամբ վարչապետը  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, կտան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ», — նշել է վարչապետը:

Չնայած վերջինս արված հայտարարությանը՝ նա այսօր հերթական անգամ Ազգային Ժողովում փախել է լրագրողներից: Այս մասին հայտնում է 7or.am-ը: Փաստորեն, իր կողմից ընտրված լրատվամիջոցների առջև չորսժամանոց ասուլիս տալիս Տիգրան Սարգսյանն առյուծ է կտրում ու աջուձախ քննադատում, իսկ երբ գալիս է խորհրդարանում ճեպազրույց տալու ու անցանկալի, իր հետ նախապես չհամաձայնեցված հարցերին պատասխանելու ժամանակը, դառնում է կատու։

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը եւ Հայաստանի մեկուսացումն աշխարհից’
Հաջորդ հոդվածը‘Պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի երթին մասնակցել են «Հայփոստի» և ՀԱԷԿ-ի աշխատակիցները’